Քաղաքապետարանի կալանավորված աշխատակիցները շարունակում են աշխատավարձ ստանալ. Չախոյան
Քաղաքական
13:03 11/07/2025
Հայաստան

Քաղաքապետարանի կալանավորված աշխատակիցները շարունակում են աշխատավարձ ստանալ. Չախոյան

Հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Մարտ ամսին մեծ աղմուկով ձերբակալեցին Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին և Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանին։

Բայց, ահա՛, ըստ պաշտոնական գրության, պարզվում է, որ նրանք մինչ օրս չեն ազատվել աշխատանքից և հանգիստ շարունակում են ստանալ աշխատավարձ։ Օրինակ՝ Արամ Գյուլզադյանի աշխատավարձը կազմում է 697.000 դրամ։

Հիմա հարց եմ ուղղում հանրությանը

Եթե այս ձերբակալությունները «նախընտրական մասկի շոու» չեն, ապա ինչպե՞ս է լինում, որ ձերբակալվածներին չեն ազատում աշխատանքից և շարունակում են ստանալ աշխատավարձ՝ ձեր վճարած հարկերից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder