Կանեփի 440 բույս` Սառնաղբյուր գյողում. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը
Իրավունք
18:58 11/07/2025
Հայաստան

Կանեփի 440 բույս` Սառնաղբյուր գյողում. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց մշակված կանեփի 440 բույս:
Ըստ տանտիրոջ` դրանցից պետք է ստանար թմրանյութ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder