Շախմատի կանանց աշխարհի գավաթում՝ հայ մասնակիցների արդյունքները
Սպորտ
07:58 11/07/2025
Հայաստան

Շախմատի կանանց աշխարհի գավաթում՝ հայ մասնակիցների արդյունքները

Շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի դասական պարտիաներում Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը 1:1 հաշվով ավարտել են իրենց հանդիպումները:

Էլինայի մրցակիցն էր Բուլղարիան ներկայացնող Անտոանետա Ստեֆանովան, իսկ Լիլիթի մրցակիցը՝ Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայան:

Այսօր կանցկացվի արագ շախմատի թայ-բրեյք, որտեղ կորոշվի, թե ով կանցնի հաջորդ փուլ։  Թայ-բրեյքը կմեկնարկի հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շախմատի կանանց աշխարհի գավաթում՝ հայ մասնակիցների արդյունքները