Շաքարով հագեցած շոկոլադը խթանում է ինսուլինի բարձրացումը, ինչը ակտիվացնում է անդրոգենները. Բժիշկ
Առողջություն
13:56 11/07/2025
Հայաստան

Շաքարով հագեցած շոկոլադը խթանում է ինսուլինի բարձրացումը, ինչը ակտիվացնում է անդրոգենները. Բժիշկ

Ո՞րն է ճշմարտությունը՝ շոկոլադն օգտակար է, թե վնասակար մաշկի համար։ Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասնում է՝ ամեն բան կախված է շոկոլադի տեսակից ու օգտագործման չափից։

Սև շոկոլադը (70%+ կակաոյով) պարունակում է հակաօքսիդանտներ՝ ֆլավոնոիդներ, որոնք կարող են

. բարելավել արյան շրջանառությունը,
.որոշ չափով պաշտպանել մաշկը արևից,
.նույնիսկ լավացնել մաշկի որակը։

Սակայն սա վերաբերում է բարձրորակ մուգ շոկոլադին, ոչ թե կաթնային կամ շաքարով գերհագեցած տեսակներին։

Շաքարով հագեցած շոկոլադը խթանում է ինսուլինի բարձրացումը, ինչը ակտիվացնում է անդրոգենները, և արդյունքում

.ավելանում է սեբումի արտադրությունը (մաշկային ճարպ),
. կարող են առաջանալ բորբոքային բշտիկներ,
. ակնեն (պզուկներ) կարող են սրվել։

Շոկոլադը երբեմն պարունակում է նաև կաթնային սպիտակուցներ, որոնք նույնպես կարող են ազդել հորմոնալ հավասարակշռության վրա որոշ մարդկանց մոտ։

Հետևաբար՝ պնդել, որ շոկոլադը առաջացնում է պզուկներ՝ միֆ է։ Բայց ասել, որ այն երբեմն սրում է որոշ մարդկանց մոտ՝ փաստ։

«Քաղցրը՝ շոկոլադով կամ առանց, պետք է լինի քանակով։ Ձևով էլ՝ որքան ավելի մուգ, այնքան ավելի լավ։ Ոչ ոք չի մահացել շոկոլադ չուտելով։ Բայց այ մաշկը՝ մի լավ փչացրել են՝ չսահմանափակելով այն»,-ամփոփում է  մասնագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շաքարով հագեցած շոկոլադը խթանում է ինսուլինի բարձրացումը, ինչը ակտիվացնում է անդրոգենները. Բժիշկ