Թիրախավորելով Վեհափառին՝ կասկածի տակ ենք դնում մեր եկեղեցու 30 տարվա գործունեությունը. Մխիթար աբեղա Եփրեմյան
Հասարակություն
11:48 11/07/2025
Հայաստան

Թիրախավորելով Վեհափառին՝ կասկածի տակ ենք դնում մեր եկեղեցու 30 տարվա գործունեությունը. Մխիթար աբեղա Եփրեմյան

«Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավազանի անունով կոչելը ուղիղ հարված է մեր ողջ եկեղեցուն՝  աշխարհասփյուռք իր բոլոր թեմերով։ Ես չեմ կարծում, որ նման կեղծ թեզեր առաջ քաշողներն իրենք չեն հասկանում այս թեզերի իրական հետևանքները»,- ասում է Տեր Մխիթար աբեղա Եփրեմյանը։

Հայր սուրբը շարունակում է. «Ամենայն Հայոց Հայրապետը մեր եկեղեցու նվիրապետական  աստիճանակարգի բարձրագույն  իշխանությունն է, և Ամենայն Հայոց Հայրապետն ընտրվում և օծվում է։ Այսինքն, ընտրության պարագայում գործ ունենք մարդկային ֆակտորի հետ, մյուս կողմից գործ ունենք աստվածային հանգամանքի հետ։ Օծումը աստվածային հանգամանք է։ Թիրախավորելով Ամենայն Հայոց Հայրապետին՝  մենք կասկածի տակ ենք դնում մեր եկեղեցու, ընդհանուր առմամբ,  30 տարվա ողջ գործունեությունը։ Որովետև եթե կասկածի տակ ենք դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսպես ասած լեգիտիմությունը կամ նրա օրինականությանը, ավտոմատ կասկածի տակ ենք դնում նրա ձեռամբ օծված մյուռոնը,  այդ մյուռոնով օծված եկեղեցիները, հոգևորականներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թիրախավորելով Վեհափառին՝ կասկածի տակ ենք դնում մեր եկեղեցու 30 տարվա գործունեությունը. Մխիթար աբեղա Եփրեմյան