Գեղամ Ստեփանյան. Այո, արցախցիներին հրավիրել են ոստիկանություն
Քաղաքական
18:34 12/07/2025
Հայաստան

Գեղամ Ստեփանյան. Այո, արցախցիներին հրավիրել են ոստիկանություն

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հաստատում է՝ հանրահավաքից առաջ արցախցիներին ոստիկանության տարբեր բաժիններ հրավիրելու դեպքեր են եղել։

«Գտեմ, որ ոստիկանության բաժին հրավիրել, խոսակցություն ակտիվիստների հետ... Նման բաներ են եղել, ինձ չեն հրավիրել։ Դա պայմանավորված է Հայաստանում տիրող ռեպրեսիվ մթնոլորտով»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Ստեփանյանի խոսքով, փորձում են վախեցնել հանրահավաքի  մասնակիցներին։

Նա նշեց, որ իրենք ավելի վաղ 12 պահանջներից բաղկացած թուղթ են ներկայացրել, սակայն միայն սոցիալական հարցերին է ընթացք տրվում։

Մյուս պահանջները՝ Արցախ վերադարձի, մշակութային ժառագության պահպանման, գերիների ազատման և այլնի վերաբերյալ անտեսվում են Հայաստանի իշխանությունների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գեղամ Ստեփանյան. Այո, արցախցիներին հրավիրել են ոստիկանություն