ԵՄ բնակչությունը գերազանցել է ռեկորդային 450 միլիոնը
Աշխարհում
11:37 12/07/2025
Աշխարհ

ԵՄ բնակչությունը գերազանցել է ռեկորդային 450 միլիոնը

Եվրամիության 27 երկրներում միգրացիայի պատճառով բնակչության ընդհանուր թիվն անցյալ տարի հասել է ռեկորդային 450.4 միլիոնի։ Եվրանյուզի  հաղորդմամբ, տվյալները հրապարակել է Եվրոստատը։

2012 թվականից ի վեր ԵՄ-ում ամեն տարի գրանցվել է ավելի շատ մահ, քան ծնունդ, ինչը նշանակում է, որ երրորդ երկրներից միգրացիոն հոսքերը բնակչության աճը խթանող միակ գործոնն են։

2024 թվականի վերջին ԵՄ բնակչությունն աճել է 1.07 միլիոն նոր բնակչով։

Անցյալ տարի մահացությունների թիվը, որը կազմել էր 4.82 միլիոն, շարունակել է գերազանցել 3.56 միլիոն ծնունդների թվին։

Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան պահպանում են իրենց դիրքերը որպես ԵՄ ամենամեծ բնակչություն ունեցող երկրներ՝ կազմելով դաշինքի ընդհանուր բնակչության գրեթե կեսը՝ 47%:

Ամենաբարձր աճի տեմպը գրանցվել է Մալթայում՝ 19.0% 1000 մարդու հաշվով, որին հաջորդում են Իռլանդիան՝ 16.3% և Լյուքսեմբուրգը՝ 14.7%:

Ութ երկրներում գրանցվել է բնակչության անկում: Լատվիան գրանցել է ամենամեծ անկումը (-9.9), որին հաջորդում է Հունգարիան (-4.7%), մինչդեռ Լեհաստանն ու Էստոնիան կիսում են երրորդ տեղը՝ -3.4% ցուցանիշով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder