Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոսկե ծիրան» -ի բացման արարողությամբ պայմանավորված՝ Երևանում վաղը որոշ փողոցներ փակ կլինեն
Հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ն, ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը: