«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում երկու քաղաքացիներ վնասել են ոտքերը
Հասարակություն
21:10 12/07/2025
Հայաստան

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում երկու քաղաքացիներ վնասել են ոտքերը

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 

Ժամը 14:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է երկրորդ ահազանգը՝ վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։
 
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ևս 1 քաղաքացու՝ պատգարակով իջեցրել (մոտ 300 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder