Ինքնասպան եղած նախկին նախարարի սիրեցյալը հուղարկավորությանը մասնակցել է անվտագության աշխատակիցներով շրջապատված
Իրավունք
14:38 12/07/2025
Հայաստան

Ինքնասպան եղած նախկին նախարարի սիրեցյալը հուղարկավորությանը մասնակցել է անվտագության աշխատակիցներով շրջապատված

Ինքնասպան եղած Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտի սիրելին նրա հուղարկավորությանը եկել էր անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով SHOT թելեգրամյան ալիքը։

Նախկին նախարարին հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկոե գերեզմանատանը։ Պոլինա Կոպիլովան և նրա մայրը հուղարկավորությանը ժամանել են անձնական անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

Ըստ աղբյուրի, աղջիկը հրաժեշտի արարողությանը եղել է մինչև վերջ և մի բուռ հող գցել գերեզմանի մեջ։

Նախկին նախարարին վերջին հրաժեշտն են տվե նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն, նրա ընտանիքի անդամներն ու ընկերները։

Հուղարկավորության թափորը գլխավորել են մահացածի եղբայրը, նախկին կինը, դուստրերը և մայրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder