Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրամիության 27 երկրներում միգրացիայի պատճառով բնակչության ընդհանուր թիվն անցյալ տարի հասել է ռեկորդային 450.4 միլիոնի։ Եվրանյուզի հաղորդմամբ, տվյալները հրապարակել է Եվրոստատը։
2012 թվականից ի վեր ԵՄ-ում ամեն տարի գրանցվել է ավելի շատ մահ, քան ծնունդ, ինչը նշանակում է, որ երրորդ երկրներից միգրացիոն հոսքերը բնակչության աճը խթանող միակ գործոնն են։
2024 թվականի վերջին ԵՄ բնակչությունն աճել է 1.07 միլիոն նոր բնակչով։
Անցյալ տարի մահացությունների թիվը, որը կազմել էր 4.82 միլիոն, շարունակել է գերազանցել 3.56 միլիոն ծնունդների թվին։
Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան պահպանում են իրենց դիրքերը որպես ԵՄ ամենամեծ բնակչություն ունեցող երկրներ՝ կազմելով դաշինքի ընդհանուր բնակչության գրեթե կեսը՝ 47%:
Ամենաբարձր աճի տեմպը գրանցվել է Մալթայում՝ 19.0% 1000 մարդու հաշվով, որին հաջորդում են Իռլանդիան՝ 16.3% և Լյուքսեմբուրգը՝ 14.7%:
Ութ երկրներում գրանցվել է բնակչության անկում: Լատվիան գրանցել է ամենամեծ անկումը (-9.9), որին հաջորդում է Հունգարիան (-4.7%), մինչդեռ Լեհաստանն ու Էստոնիան կիսում են երրորդ տեղը՝ -3.4% ցուցանիշով: