Հորդորում ենք ոստիկանությանը վերանայել որոշումը. արցախցիներն ուզում են երթ անել դեպի Հանրապետության հրապարակ
Հասարակություն
19:33 12/07/2025
Հայաստան

Հորդորում ենք ոստիկանությանը վերանայել որոշումը. արցախցիներն ուզում են երթ անել դեպի Հանրապետության հրապարակ

«Մենք նախապես որոշել էինք հանրահավաքից հետո երթ իրականացնել։ Իրազեկում էինք ներկայացրել քաղաքապետարան, սակայն ոստիկանությունն ու քաղաքապետարանը մեժել են խաղաղ երթի անցկացումը»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Նա հորդորեց ոստիկանությանը վերանայել այդ որոշումը։

«Մեր համոզմամբ, կես ժամը բավարար է համապատասխան մարմինները վերանայեն դիրքորոշումը, թույլ տան իրականացել մեր երթը դեպի Հանրապետության հրապարակ»,- ասաց Ա. Մարգարյանը։   

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հորդորում ենք ոստիկանությանը վերանայել որոշումը. արցախցիներն ուզում են երթ անել դեպի Հանրապետության հրապարակ