11.20. դեռ Նիկոլ Փաշինյանը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում կյանքը կանգնած է` անվտանգության նկատառումներով. Անուշ Պողոսյան
Քաղաքական
12:25 13/07/2025
Հայաստան

11.20. դեռ Նիկոլ Փաշինյանը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում կյանքը կանգնած է` անվտանգության նկատառումներով. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ  Անուշ Պողոսյանը գրում է. «Առավոտյան 7.30~ին արթնանում եմ աղմուկից։ Առանձնատանս դիմաց մեկ տասնյակից ավել ոստիկանական մեքենաներ են կայանել և պարեկային ծառայության ղեկավարը աշխատակիցներին տալիս է հանձնարարականներ։ Ի դեպ, փողոցը տարօրինակ մաքուր է, լվացված ու խնամված (վերջին 2 տարներին նման բան չեմ տեսել)։

8.00 պարենային ծառայողները 5 րոպեն մեկ տալիս են իմ մեքենայի համարները և հորդորում իմ բակից հանել( չեմ հանում)։

9.00 Զանգում են, խնդրում, ասում են վարչապետն է անցնելու, բակերում մեքենաներ չպետք է լինեն...

9.40 դուրս եմ գալիս բակ, մի ոստիկան ջերմ բարևում է, ես էլ նույնը։ Ասում է , «բժշկուհի ճանաչեցիք, Վարդենիսից եեմ», հասկանում եմ որ ծառայություն են իրականացնում նաև Վարդենիսի ոստիկանները...

11.20 դեռ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում կյանքը կանգնած է` անվտանգության նկատառումներով)))

Հ. Գ. ՀԻՇԵՑԻ ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԵԾԱՆԻՎՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder