«Բարդիների պուրակ» հանգստյան գոտու հարակից տարածքում կորած 4-ամյա երեխան գտնվել է. Նարեկ Սարգսյան
Հասարակություն
20:19 13/07/2025
Հայաստան

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտու հարակից տարածքում կորած 4-ամյա երեխան գտնվել է. Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է:

Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա էր կորել: Նրան քիչ առաջ են գտել 2 կմ հեռավորության վրա, մեկ այլ հանգստյան տան տարածքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder