«Mercedes»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում, կա երկու զոհ
Հասարակություն
11:45 13/07/2025
Հայաստան

«Mercedes»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում, կա երկու զոհ

Հուլիսի 12-ին, ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։

«Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանն ու 20-ամյա Սամվել Ղազարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Փրկարարները վիրավորներից 2-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօր՝ հուլիսի 13-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Տ. Տիգրանյանն ու Ս. Ղազարյանը գիտակցության չգալով մահացել են։Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Mercedes»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում, կա երկու զոհ