Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՔՊ-ականները՝ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ բուժաշխատողի հանդեպ բռնությունը էժանացրել են. Անուշ Պողոսյան
«ՔՊ-ականները՝ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ բուժաշխատողի հանդեպ բռնությունը էժանացրել են, ավելի մատչելի են դարձեր և բռնություն կիրառող ցանկաված քաղաքացու չի կանգնացնի 10 կամ 20 հազար դրամ տույժը»,- 168.am-ի եթերում հայտարարեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա անդրադարձավ նախորդ շավաթ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե իրենք օրենսդրական փոփոխությամբ բռնությունից պաշտպանում են բուժանձնակազմին։
Թորոսյանը հայտարարեց, թե օրենսդրական փոփոխություն են արել և այսուհետ բուժաշխատողի նկատմամբ բռնությունը Քրական օրենսգրքով պատժվում է 10000 կամ 20000 դրամ ամենախիստ դեպքերում՝ մի քանի օր հանրային աշխատանքից մինչև 2 տարի ազատազրկում։
Անուշ Պողոսյանը հիշեցրեց, որ 2017 թվականին Քրեական օրենսգրքում ընդունվել էր փոփոխություն՝ 130.1 հոդվածը, որով 300-500 հազար դրամ տուգանք էր սահմանվել բուժաշխատողի նկատմամբ բռնության համար, նաև մինչև 5 տարի ազատազրկում էր նախատեսված։
ՔՊ-ն իշխանության գալով և տեսնելով, որ մինչև 2022 թվականը բուժաշխատողների նկատմամբ բռնության 4 դեպք էր եղել՝ նոր Քրեական օրենսգրքից դուրս թողեց այդ հոդվածը, իսկ այսօր նույն ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե իրենք են բուժաշխատողին պաշտպանում։
Անուշ Պողոսյանը տեղեկացրեց, որ պաշտոնական վիճակագրությամբ 2022 թվականից մինչև 2025 թվկանը պատժի բացակայության պայմաններում եղել է բուժաշխատողի նկատմամբ արձանագրված բռնության 27 դեպք։
«Հիմա 300-500 հազար դրամի փոխարեն ՔՊ-ն՝ Արսեն Թորասյանի հետ միասին որոշել է 10 հազար դրամ, կամ 20 հազար դրեմ պատիժ սահմանել»,-հայտարարեց Պողոսյանը։
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը նաև տեղեկացրեց, որ նույնիսկ նման մեղմ պատիժը նախատեսված չէ բուժքույրերին կամ մայրապետերին պաշտպանելու համար, այն դեպքում, երբ հենց իրենք են սովորաբար բռնության ենթարկվում։