Փաշինյանի հետ հանդիպումից հետո Մակրոնը գրառում է արել «խաղաղության պայմանագրի» մասին
Քաղաքական
23:08 14/07/2025
Աշխարհ

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Մակրոնը գրառում է արել «խաղաղության պայմանագրի» մասին

Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է  արել X-ում.

«Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։

Այս հանդիպումը նաև հնարավորություն տվեց վերանայել մեր երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder