Սա իսկական հրաշք է. Սինները՝ Ուիմբլդոնում հաղթանակից հետո
Աշխարհում
09:10 14/07/2025
Աշխարհ

Սա իսկական հրաշք է. Սինները՝ Ուիմբլդոնում հաղթանակից հետո

Աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները առաջին անգամ նվաճել է Ուիմբլդոնի տիտղոսը։ Նա 4-6, 6-4, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասին։ Խաղը տևել է 3 ժամ 6 րոպե։

«Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոբ Յաննիկ Սինները կիսվել է իր զգացմունքներով Ուիմբլդոն 2025-ում հաղթելուց հետո։

«Շատ հուզիչ է, իսկապես։ Չնայած չեմ լացել, շատ զգացմունքներ կային, քանի որ միայն ես և իմ մտերիմներն ենք հասկանում, թե ինչի միջով եմ անցել՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։

Այս ամենը հեշտ չէր։ Մենք քրտնաջան աշխատում էինք յուրաքանչյուր մարզման ժամանակ, և երբեմն դժվար էր, հատկապես հոգեպես։ Մարզումների ժամանակ ես երբեմն ավելի մեծ ճնշում էի զգում, քան խաղերում։ Խաղի ընթացքում ես պարզապես կարող եմ կենտրոնանալ և խաղալ։ Ես կարծում եմ, որ դա է ինձ օգնել», - խոստովանել է Սինները մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ այս պահը կիսելն այնտեղ գտնվող ընտանիքիս հետ անհավանական զգացողություն էր։

«Փարիզում միայն մայրս էր։ Իսկ այստեղ՝ Լոնդոնում, ինձ հետ էին մայրս, հայրս, եղբայրս, ամբողջ թիմս, այդ թվում՝ ոչ միայն մարզիչները։ Սա իսկական հրաշք է», - ավելացրել է Սինները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder