Շատ ավելի օգտակար է աղոթելը, քան անիծելը, հայհոյելը, վարկաբեկելը. Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան
Հասարակություն
17:18 14/07/2025
Հայաստան

Շատ ավելի օգտակար է աղոթելը, քան անիծելը, հայհոյելը, վարկաբեկելը. Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան

«Եկեղեցի-պետություն հակամարտություն կարող է առաջանալ այն ժամանակ, երբ որ մարդը հոգևոր կյանքից զրկված է, մարդն ապրում է  միայն նյութով, եկեղեցին իր համար  ինչ-որ կառույց է, ինստիտուտ, որ գոյություն ունի, ոչ թե եկեղեցին իր կյանքն է, սնունցող մայրն է, ընթացքն է»,- ասում է Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։

Տեր Գրիգորը կարծում է, որ շատ ավելի օգտակար է աղոթելը, քան անիծելը, հայհոյելը, վատաբանելը, վարկաբեկելը։

«Ամեն մեկս մեր ներքին, հոգևոր կյանքին անդրադառնանք, հոգևոր ներքին կյանքն ուղղենք։

Եկեղեցու դեմ կպայքարենք, կհայհոյենք, այս ամենը Աստծո հետ գործ պետք է ունենանք, ոչ միայն մենք, այլ բոլորս՝ թե եկեղեցականը, թե աշխարհականը, թե հայհոյողը, թե աղոթողը, մի օր  պետք է կանգնենք Աստծո դատաստանի առաջ, երբեք այս մասին չմոռանանք»,- նշում է Տեր Գրիգորը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder