Հարգելի իշխանավորներ, հաշվի առեք, որ մասնագիտական գրագիտությունը մարդկային կյանքեր է փրկում, ձեր աշխատանքը՝ այն խլում է․ Վարդանյան
Հասարակություն
19:47 14/07/2025
Հայաստան

Հարգելի իշխանավորներ, հաշվի առեք, որ մասնագիտական գրագիտությունը մարդկային կյանքեր է փրկում, ձեր աշխատանքը՝ այն խլում է․ Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․

«Հարգելի իշխանավորներ, հաշվի առեք, որ մասնագիտական գրագիտությունը մարդկային կյանքեր է փրկում, ձեր աշխատանքը՝ այն խլում է… Կեղծ հենով PR-ն ու պոպուլիզմը կյանք չունի։

Սիրելի երևանցիներ,

Երբ քաղաքի կենտրոնական փողոցներում հատվել են ծառերը, և բնական ստվերը վերացել է, արևից պաշտպանվելն արդեն դառնում է ոչ միայն անհարմարության, այլև առողջության պահպանման խնդիր։

Ինչպե՞ս պաշտպանվել արևից, երբ ծառ չկա։

1. Օգտագործեք լայնեզր գլխարկ

• Ցանկալի է ընտրել 7–10 սմ եզր ունեցող գլխարկներ՝ ծղոտե, բամբակյա կամ breathable սինթետիկ նյութերով։

• Լավ տարբերակ են նաև գլխաշորերը (շարֆեր), որոնք ծածկում են պարանոցը։

2. Բարձր դասի արևապաշտպան քսուք (SPF 30+)

• Քսեք դեմքին, պարանոցին, ձեռքերին՝ դուրս գալուց 20 րոպե առաջ։

• Թարմացրեք յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, հատկապես քրտնելուց հետո։

3. Փնտրեք արհեստական ստվեր

• Տանիքներով կանգառներ, քայլեք շենքերի ստվերի տակ՝ սովորեք “ստվերային քարտեզը” ձեր շրջապատում։

• Օգտագործեք ծալվող անձրևանոց որպես արևանոց (հատկապես թեթև արծաթափայլները՝ ջերմային անդրադարձով)։

4. Արևապաշտպան հագուստ

• Թեթև, բնական նյութերից կարված երկարաթև վերնաշապիկներ բաց գույներով։

• Խուսափեք սևից ու մուգ կապույտից՝ դրանք ջերմությունը պահում են։

• Կարող եք ընտրել UPF (Ultraviolet Protection Factor) նշումով հագուստ։

5. Վերցրեք ջուր ձեզ հետ

• Ջրազրկումը արևի տակ արագանում է։

• Աշխատեք խմել յուրաքանչյուր 30–40 րոպեն մեկ՝ փոքր կումհրով։

6. Պլանավորեք քայլել դանդաղ և բաց տեղերը անցնել արագ

• Եթե չեք կարող խուսափել արևից՝ քայլեք հանգիստ, բայց երբ բաց տարածքի եք մոտենում՝ անցեք արագ՝ նվազեցնելու ազդեցության ժամանակը։

7. Պարտադիր պաշտպանեք աչքերը՝‼️կրելով համապատասխան ակնոցներ։

Բոլորս պետք է հիշենք.

խնդիրը լուծվում է ոչ թե նոր ոսկեցօծ անսաղարթ հովանոց Գնդիկ Բոքոնիկ նորատունկերով, այլ հին կլիմային բնորոշ սաղարթախիտ բարձր ծառերով։ Թույլ մի տվեք զանգվածային հատումներ, մտածեք ձեր առողջության մասին։

Արևից պաշտպանվելու լավագույն միջոցը կենդանի ստվերն է՝ ծառի ստվերը, որ նաև խոնավություն է ապահովում, թթվածին և զով օդ»։

  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder