Դուք ասեք՝ ռուսին ի՞նչ եք ասել, որ փակել ա, ես քաղաքական կոնտեքստ եմ տեսնում․ ծաղկեգործը՝ պաշտոնյային
Հասարակություն
20:38 14/07/2025
Հայաստան

Դուք ասեք՝ ռուսին ի՞նչ եք ասել, որ փակել ա, ես քաղաքական կոնտեքստ եմ տեսնում․ ծաղկեգործը՝ պաշտոնյային

«Մեր հուզող հարցերին ոչ մի հարցին չպատասխանեցին՝ ի՞նչ պիտի լինի մեր ջերմոցների հետ, որոնք  ընդհանրապես թուղթ չունեն, չեն համապատասխանում էսօրվա ռուսի դրած պայմաններին»,- հայտարարեց  ծաղկեգործ Արտակ Թովմասյանը՝ հավելելով․

«Հիմա, ժողովուրդ ջան, ճշտե՛ք մամուլից, եթե ուղիղ եթերով է լինելու, մենք կգնանք ժողովի, եթե չէ, մենք արդեն կմտածենք, կորոշենք։ «Տերովին է տերն է տարել,անտերին՝ գելը», բոլորն էլ լավ ապրանք ունեն, բոլորն էլ ուզում են արտահանել, գումար վաստակել։ Գյուղացին 600 մ2 ջերմոց ունի, կադաստրով չի գրանցել ու չի էլ գրանցելու, բայց ոչ մի բանով չի զիջում էդ 8-9 կազմակերպություններից, որոնք ստացել են լիցենզիան, իրանց որակից։  Մեզ էշի տեղ մի՛ դրեք։ 15 տարի ծաղիկ եմ տարել, խնդիր չի եղել։ Հիմա տանում եմ, ասում են՝ դու չբերես։ Ես ստեղ տեսնում եմ քաղաքական կոնտեքստ, ուզում եք  գյուղացուն գազազացնեք, հակառուսական սարքեք։ Չկա տենց բան, մարդն ասում է՝ «принимаем»»։

 Լրագրողները ՍԱՏՄ խոսնակից ճշտեցին, որ վաղը հանդիպումն ուղիղ եթեր ցույց տալու հնարավորություն չկա։ Թովմասնյանն էլ վրդովված ասաց․

«Չենք գա, ինչին ա խանագարում, որ իրանց աթոռներից իջնեն, գան ստեղ։ Ասում են՝ ուղիղ եթե չի լինի, ինչի՞ պետական գաղտնիք ենք քննարկելո՞ւ։ Դուք ասեք՝ ռուսին ի՞նչ եք ասել, որ փակել ա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder