Միջազգային մրցաշարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Սպորտ
07:41 14/07/2025
Հայաստան

Միջազգային մրցաշարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։

Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցել է հետևյալ տեսքը՝

🇰🇿 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև

🇦🇲 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան

🇧🇪 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա

Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցփլ է հետևյալ տեսքը՝

🇬🇷 1-ին տեղ՝ Նիկոլաս Թեոդորու

🇦🇲 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան

🇨🇳 3-րդ տեղ՝ Մա Ցյուն

Հուլիսի 15-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցելու են Դավիդ Նավարան, Դանիել Դարդհան, Նիկոլաս Թեոդորուն, Արամ Հակոբյանը, Մա Ցյունը և Ռինատ Ջումաբաևը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միջազգային մրցաշարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը