Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային մրցաշարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։
Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցել է հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև
2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան
3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա
Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցփլ է հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ Նիկոլաս Թեոդորու
2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան
3-րդ տեղ՝ Մա Ցյուն
Հուլիսի 15-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:
Մրցաշարին մասնակցելու են Դավիդ Նավարան, Դանիել Դարդհան, Նիկոլաս Թեոդորուն, Արամ Հակոբյանը, Մա Ցյունը և Ռինատ Ջումաբաևը: