ՔԿ-ի գործողություններում փաստաբանի դերի նվաստացման միտում կա. Սերգեյ Հարությունյան
Իրավունք
15:33 14/07/2025
Հայաստան

ՔԿ-ի գործողություններում փաստաբանի դերի նվաստացման միտում կա. Սերգեյ Հարությունյան

Դաշնակցականների հետ ձերբակալվել էր նաև մի սանտեխնիկ։ Մարդուն 72 ժամ ձերբակալված պահելուց հետո ազատ արձակեցին, այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Սերգայ Հարությունյանը։

Նա կասկած հայտնեց, որ սանտեխնիկի անուն-ազգանունը շփոթել են դաշնակցականի հետ, սակայն պարզ է, որ այդ մարդը Դաշնակցության հետ որևէ կապ չի ունեցել։

Անդրադառալով ՔԿ-ում փաստաբաններին ձերբակալվածների հետ տեսակցություն թույլ չտալուն՝ Հարությունյանը կասկած հայտնեց, որ այդպիսով փորձում են նսեմացնել փաստաբանի դերը, թուլացնել իրավապաշտպանական գործունեությունը։

«Փաստաբան, կկանգնես դրսում՝ արևի տակ ինչքան պետք է, մենք ենք որոշում՝ երբ կմտնես ներս, երբ չես մտնի։ Վստահ եմ, այդտեղ կա միտում։ Մեզ հետ էր նաև Աբգար Պողոսյանը, մենք բոյկոտեցինք՝ ցույց տալով, եթե ի սկզբանե խախտում են փաստաբանի իրավունքը, ապա ինչպես կարող է ինքը պաշտպանել ուրիշի իրավունքը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դրանից հետո իրենց հետ կապ են հաստատել քննիչները, նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔԿ-ի գործողություններում փաստաբանի դերի նվաստացման միտում կա. Սերգեյ Հարությունյան