Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատմությունը ցույց է տալիս, եկեղեցուն հալածողը ծանր պատիժների են արժանացել. Տեր Վրթանես քահանա Բաղալյան
«Պատմությունը մեզ ցույց է տալիս, թե ինչպես եկեղեցուն հալկածողները տարբեր դատապարտությունների են ենթարկվում»,- ասում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանը։
Օրինակի համար Տեր Վրթանեսը հիշեցնում է, որ քրիստոնյաներին հալածող Հռոմի կայսեր Ներոնը կյանքի վերջին շրջանում խելագրավել ու չարաչար մահով է մահացել։ Խորհրդարային շրջանում տարբեր մարդիկ, որոնք եկեղեցականներին հալածել են, զբաղվել բռնաճնշումներով, քանդել եկեղեցական շինություններ, դրանից հետո ծանր պատիժների են արժանացել։
«Սրանով չէ, որ փորձում ենք վախեցնել նրանց, որոնք այսօր եկեղեցամարտությամբ են զբաղվում, այլ ընդհակառակը՝ այս ամենը մեջբերելով, ուզում ենք մեր ժողովրդին ուսուցանել, որ չընկեն այդպիսինների ազդեցության տակ»,- ասում է Տեր Վրթանեսը։
Նա նաև նշում է. «Մեղուն դաշտի մեջ տեսնում է ծաղիկներ, նույն դաշտի մեջ ճանճը տեսում է աղբը։ Ցավոք սրտի, մեր հասարակությունը բաժանված է այս առումով նաև մեղուների, ճանճերի։ Մեղուները, որ մեր ազգի մեծամասնությունն են, տեսնում են մեր նվիրյալ ծառայասեր Աստծո սպասավորներին, սիրում, հարգում գնահատում են, իսկ նրանք, որոնք ճանճերի հոգաբանությամբ են, միայն տեսնում են մեր հոգևորականներիս թերությունները, միայն թերի հոգևորականներին են տեսնում։ Որևէ եկեղեցական կատարյալ չէ»։