Ծաղկեգործները կդիմեն գործողությունների, այժմ սպասում են ՍԱՏՄ աշխատակիցներին
Հասարակություն
18:55 14/07/2025
Հայաստան

Ծաղկեգործները կդիմեն գործողությունների, այժմ սպասում են ՍԱՏՄ աշխատակիցներին

«Ծաղիկններ թափում ենք, ո՞նց է լինելու մեր վիճակը»,- լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց բողոքի ակցիայի մասնակից ծաղկեգործ Արտակ Թովմասյանը։

 Նրա պնդմամբ՝ եթե ոչ այսօր, ապա վաղը գնալու են գործողությունների։

«Կուզեք էսօր հատիկ-հատիկ մեզ հավաքեք, կուզեք վաղը արեք,   չուզենալով էլ անելու ենք, շուտ փչացող ապրանքի մասին է խոսքը։ Մոտավորապես դուք պատկերացնում եք՝ ի՞նչ գումար են կորցնում էք մարդիկ։ Այստեղ միայն ջերմոցի տերերն են, բա որ ջերմոցի տերերն իրանց աշխատողներով գան, կանանց հետ գան, 500-600 հոգի մարդ կհավաքվի։ Մենք չենք ուզում օրենք խախտենք, բայց էս պահվածքով մենք հասկանում ենք, որ սա  ինչ-որ մեկի ծրագիրն է, որ գյուղացուն գազազացնի ու հանի փողոց։ Բանը հասել է արդեն դրան»,- ասաց ծաղկեգործը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա են անում, նրանք ծաղիկներով ուզում են փակել Էջմիածին-Երևան մայրուղին։Ծաղկագործները բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։ Նրանք իրենց արտադրանքի մեծ մասը հենց ՌԴ են արտահանում։

Քաղաքացին պնդեց, որ դանակն արդեն ոսկորին է հասել՝ ոչ ոքից չեն վախենում։

«Ո՛չ  բանտարկվելուց ենք վախենում, ո՛չ էլ՝ ծեծ ուտելուց»։

Նա նշեց, որ ինքն անձամբ է մոտեցել ոստիկաններին և տեղեկացրել՝ ծաղկավաճառների խնդիրը քանի դեռ լուծվի չէ, իրենք դիմելու են գործողությունների։

 «Էս շուտ փչացող ապրանք ա ։ Մենք չենք կարա 10 օր սպասենք, որ գալստուկով մեկը գա, ասի՝   մենք բանակցում ենք Ռուսաստանի պատկան մարմինների հետ։ Թող ասեն՝ ծաղիկը բերեք, վաղը գնում է Ֆրանսիա։ Ցույց տան, եթե բլոճ կա վրեն, տեղում վառենք, եթե չկա, ուղարկեք Ֆրանսիա։ Բայց զիբիլ չդառնա, չթափեմ։ Էս է մեր պահանջը։ Ուրիշ պահանջ չկա, ուրիշ ոչ մի պահանջ չկա։ Արդեն 2 շաբաթից ավել քննարկել են։ 16 օր ա, բայց դա 16 րոպեում խոսալու բան ա։ Կա՛մ ուղարկում ենք, կա՛մ չենք ուղարկում։ 16 օր է սպասում ենք, որ  մեզ պատասխան տան»,- ասաց նա։

Քաղաքացին նաև հայտնեց, որ ոստիկանները տեղեկացրել են՝ քիչ անց ՍԱՏՄ-ից աշխատակիցներ կմոտենան և կփորձեն իրենց հարցերին պատասխան տալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծաղկեգործները կդիմեն գործողությունների, այժմ սպասում են ՍԱՏՄ աշխատակիցներին