Արևելք. ԱՄՆ-ն զգուշացնում է Իրաքի կառավարությանը
Քաղաքական
21:57 15/07/2025

Արևելք. ԱՄՆ-ն զգուշացնում է Իրաքի կառավարությանը

Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Իրաքյան Քուրդիստանում վերջերս տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումները և կոչ է անում Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել և պատասխանատվության ենթարկել այդ հարձակումների համար պատասխանատուներին։ 

Այս մասին հայտնում է Arevelk.am-ը։

ԱՄՆ-ն «անընդունելի» է անվանել հուլիսի 14-ին և 15-ին Իրաքյան Քուրդիստանում գտնվող Խուրմալեի և Սարսանգի նավթահանքերի կենսական ենթակառուցվածքների վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

«Իրաքի կառավարությունը պետք է օգտագործի իր լիազորությունները՝ կանխելու զինված ուժերի կողմից իր տարածքում նմանատիպ հարձակումները, այդ թվում՝ այն վայրերում, որտեղ ներդրումներ են կատարել իրաքյան և միջազգային ընկերությունները»։

ԱՄՆ-ն զգուշացրել է, որ այս հարձակումների շարունակությունը խաթարում է Իրաքի ազգային ինքնիշխանությունը և ուղղակիորեն վնասում է կառավարության ջանքերին՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder