«Հրապարակ». Ինչու Ավշարի բնակիչները ջուր չունեն
Օրվա մամուլ
08:09 15/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու Ավշարի բնակիչները ջուր չունեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ Արարատ խոշորացված համայնքի Ավշար բնակավայրում տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր կա: Մի քանի փողոցներում մեկուկես ամիս է՝ խմելու ջուր չունեն, սակայն հարցը չի լուծվում, և բանն արդեն հասել է բողոքի ցույցերի, բունտի: Խոշորացված համայնքը ղեկավարող ՔՊ-ական Ասլան Ավետիսյանին էինք դիմել՝ հասկանալու, թե ինչու բնակիչները ջուր չունեն։ Նա ասել էր՝ գրավոր դիմեք։

Բայց մինչ նա մեր գրավոր հարցմանը կպատասխանի, Ավշարի հուսահատված բնակիչները կրկին դիմել են մեզ: Ասում են, որ վիճակը բարելավվելու փոխարեն ավելի է վատացել. եթե նախկինում 2 օրը մեկ գոնե ցիստեռնով ջուր էր ուղարկում համայնքապետը՝ ամեն բնակչին մի քանի հարյուր լիտր ջուր էին տալիս, արդեն մեկ շաբաթ է՝ դա էլ չի անում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder