Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Բրյուսել կատարած հրատապ այցը պայմանավորված է եղել Աբու Դաբի այցով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ, հանդիպեց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Մակրոնի հետ: Այցն անսպասելի է եղել նաև ՔՊ-ականներից շատերի համար, քչերն են իմացել դրա մասին։ Որոշ տեղեկություններով, Բրյուսել հրատապ այցը պայմանավորված է եղել Աբու Դաբի այցով և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններով։
Ասում են՝ Բրյուսելից են կանչել Փաշինյանին, որ ներկայացնի, թե ինչպես ստացվեց, որ ամիսներ, տարիներ շարունակ հավաքական Արևմուտքի քավորությամբ պայմանագրի ստորագրումը գլուխ չեկավ, իսկ ԱՄՆ միջնորդությունը կարծես արդյունք է տալիս, և համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Եվ նա, որպեսզի չնեղացնի ԵՄ-ին, հանձն է առել ավարտին հասցնել Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելու ծրագիրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում