Թբիլիսյան խճուղում կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ
Հասարակություն
07:57 15/07/2025
Հայաստան

Թբիլիսյան խճուղում կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ

Հուլիսի 14-ին, ժամը 23:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է խոտածածկույթ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 23:44-ին, մարվել՝ հուլիսի 15-ին, ժամը 00:31-ին: Այրվել է խոտածածկույթ. կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder