Թրամփը Զելենսկուն՝ Վոլոդիմիր, կարո՞ղ ես հարվածել Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին
Քաղաքական
21:15 15/07/2025

Թրամփը Զելենսկուն՝ Վոլոդիմիր, կարո՞ղ ես հարվածել Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին

Financial Times-ը հայտնել է, թե ԱՄՆ նախագահի տոնը Ուկրաինայի նկատմամբ փոխվել է, Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ ավելի ագրեսիվ գործողությունների։

Հոդվածը հրապարակել է 1tv.ge-ն;  Հրապարակման համաձայն՝ Դոնալդ Թրամփը դեռ հուլիսի 4-ին ուղղակիորեն հարցրել է Վլադիմիր Զելենսկիին, թե արդյոք Ուկրաինան կկարողանա հարձակվել Մոսկվայի վրա։

«Վոլոդիմիր, կարո՞ղ ես հարվածել Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին», – հարցրել է Դոնալդ Թրամփը, որին ուկրաինացի առաջնորդը դրական պատասխան է տվել։

«Իհարկե, կարող ենք, եթե մեզ զենք տաք», – պատասխանել է Վլադիմիր Զելենսկին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder