«Միլանը» հայտնել է Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին
Աշխարհում
10:59 15/07/2025
Աշխարհ

«Միլանը» հայտնել է Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին

«Միլանը» հայտարարել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագիր կնքելու մասին։ «Միլանի» մամուլի ծառայության հաղորդմամբ, ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար՝ երկարաձգման հնարավորությամբ։ Իր նոր թիմում Մոդրիչը կկրի 14 համարի մարզաշապիկը։

39-ամյա խորվաթը վերջին 13 տարիների ընթացքում խաղացել է «Ռեալ Մադրիդի» կազմում՝ նվաճելով ակումբային բոլոր տիտղոսները։

2025 թվականին նրա պայմանագիրը «արքայական» ակումբի հետ լրացել է, և ղեկավարությունը որոշել է չերկարաձգել այն։

 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder