Կարեն Բեքարյանի հեղինակած «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսն է
Քաղաքական
19:23 15/07/2025
Հայաստան

Կարեն Բեքարյանի հեղինակած «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսն է

 Լույս է տեսել քաղաքագետ Կարեն Բեքարյանի հեղինակած «Ճոճանակ-2» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր։ Շնորհանդեսին ներկա են քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ և այլ հետաքրքրված անձիք։

Բեքարյանի խոսքով ՝ «Ճոճանակ-2»-ը «Ճոճանակ» գրքի տրամաբանական շարունակությունն է։

«Եթե ծանոթ եք «Ճոճանակ»-ին», ապա գիտեք, որ ողջ ղարաբաղյան կոնֆլիկտի գործընթացը՝ հանրային տրամադրություններ, միջազգային դերակատարներ և այլն, 88թ․-ից  շարժումից սկսած հասնում էր (ժամանակային իմաստով)  մինչև 22 թվականի նոյեմբերի 10-ը։ «Ճոճանակի» առաջին շնորհանդեսը եղավ Ստեփանակերտում։ Հիմա վերջին շրջանում մեզ անընդհատ տանջում էր այն հարցը, որ փաստորեն խնոլոգիայով հասնելով 22 թվականի նոյեմբերի 10-ը , հաջորդիվ տեղի ունեցած մեծ աղետը՝  9 ամսից ավելի տևած բլոկադայի, որին հաջորդեց Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան, հայրենազրկումը, բռնի տեղահանումը և Արցախի ողջ տարածքի օկուպացիան,այս ամենը «Ճոճանակ»-ը ժամանակագրորեն իր մեջ չէր ներառում»,- ասաց գրքի հեղինակ Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ  այս ժամանակահատվածը  ոչ միայն պատմական նշանակության, այլև իրական քաղաքականության առումով լուրջ բաց էր։

«Եկանք եզրակացության, որ նույն «ճոճանակ»-ի տրամաբանության մեջ պետք է շարունակությունը տրվի։ Այս գիքրը ծավալով, եթե համեմատենք «ճոճանակ»-ի հետ, կարելի է ասել  գրքույկ է։  Պատկերացնում եք՝ այն այդ ամբողջ տասնամյակներն է իր մեջ ներառել, իսկ հիմա 2․5 տարվա այս մեծ աղետը։ Խնդիր դրվեց, որ նույն տրամաբանությամբ պետք է շարունակել ու գալ հասնել մեր օրերին։ Հետևաբար «ճոճանակ 2»-ն ընդգրկում է այս ժամանակահատվածը»,- ասաց Բեքարյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder