Կոնսերվատորիայի ուսանողուհի Միլենա Սեդրակյանը հաղթել է Նյու Յորքի դասական երաժշտության մրցույթում
Կրթություն, գիտություն
17:35 15/07/2025
Հայաստան

Կոնսերվատորիայի ուսանողուհի Միլենա Սեդրակյանը հաղթել է Նյու Յորքի դասական երաժշտության մրցույթում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողություն ամբիոնի դոցենտ Մարիա Քոչարյանի մասնագիտական դասարանի երրորդ կուրսի ուսանող Միլենա Սեդրակյանը դարձել է «New York Classical Music Competition» / «Նյու Յորքի դասական երաժշտության մրցույթի» առաջին մրցանակակիր։ 

Կոնսերվատորիայից հայտնում են, որ Միլենա Սեդրակյանը ներկայացրել է Վ․ Ա․Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայից Պամինայի արիան, Գ․ Դոնիցետտիի «Գնդի դուստրը» օպերայից Մարիայի արիան և Ջ․ Բ․ Պերգոլեզիի հատված «Stabat Mater»-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder