Նոր Հաճնի կամրջով ժամանակավորապես կդադարեցվի երթևեկություն
Հասարակություն
10:36 15/07/2025
Հայաստան

Նոր Հաճնի կամրջով ժամանակավորապես կդադարեցվի երթևեկություն

Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։

Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հատնում են, որ այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով տրանսպորտային միջոցները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։ 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder