Չենք ասել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը. Փաշինյան
Քաղաքական
12:49 16/07/2025
Հայաստան

Չենք ասել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը. Փաշինյան

«Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ Այս պատմությունը նոր չէ սկսել, ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները, ահազաները սկսվել են մարզային իմ այցելություններից քաղաքացիներից ստացված կոնկրետ բողոքներից»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է կառավարության փաստարկը, որ պետական կառավարումը  կլինի արդյունավետ, ՀԷՑ-ի ազգայանացման  զուգահեռ ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել պետությունը բյուջեն հնարավոր դատական հայցերից։

«Մեր նպատակադրումը հետևյալն է. այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և կվերցնենք։ Բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։

Մենք խնդիր ունենք գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հանրային և պետական վերահսկողություն»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ խոսում են նաև արտապատվիրակման մասին։

Հնարավո՞ր է միջազգային ընկերության արտապատվիրակվի ՀԷՑ-ի կառավարումը, մասնավորապես որևէ թուրքական ընկերության կամ անհատի

Փաշինյանն ասաց, որ մի շարք բարեկամ երկրներում գործող միջազգային առաջատար ընկերությունների արդեն այս ուղերձը հղել են, որ կարող է  նրանց հետ գործակցվելու հետաքրքրություն ունենան։

«Անհնար եմ համարում, որ այդ գործակցության մեջ տեղի ունենա մի բան, երբ որ մենք գնանք լուծումների, որտեղ ներգրաված են այնպիսի երկրներ, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, փակ սահմաններ ունի։ Չի լինում տենց»,- նշեց նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չենք ասել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը. Փաշինյան