Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատապարտյալների ձայնը ՔԿՀ խցերի պատերից դուրս չի գալիս. Իրավապաշտպանը՝ ինքնասպանությունների դեպքերի մասին
«Այս տարի աննախադեպ մեծ թվով ինքնավնասման դեպքեր են տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկներում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արմավիր ՔԿՀ-ում ինքնասպանության հերթական դեպքին։
Նա ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքից հետո հարուցվում է քրեական վարույթ, բայց պատճառների մասին թե իրավապաշտպանները, թե հասարկությունը քիչ բան է իմանում։ Իրավապաշտպանն ամեն օր գրեթե 3-4 ահազագ է ստանում ՔԿՀ-ներում գտնվողների իրավունքների խախտումների մասին։
«Այդպես էլ փակ է մնում՝ փակ համակարգին հատուկ։ Բանտային համակարգը սարսափելի փակ համակարգ է։ Հիմա մենք պետք է նայենք, թե երկրում ինչ է կատարվում։ Վերահսկողության սարսափելի բացակայություն, ու կարող ենք պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում փակ համակարգերում, անվերահսկելի, բարձիթողի, վատ վիճակ է, մարդկանց կյանքերով չեն հետաքրքրվում, ինքնավնասման դեպքերը մնում են զուտ վիճակագրություն»,-ասաց նա։
Ժ. Ալեքսանյանի խոսքով, քրեական վարույթի արդյունքում պետք է պարզ դառնան պատճառները, պատասխանտվության ենթարկվեն մեղավորները, որպեսզի հետագայում նման դեպքերը կանխվեն։
«Թե ինչու է ինքնասպան լինում դատապարտյալը, ՔԿՀ-ն շատ լավ տիրապետում է։ Փոխարեն դրանց մասին բարձրաձայնեն, որպեսզի հետագայում չկրկնվի... Գիտեք ինչ, հեշտ չի ինքնասպանության դիմելը։ Ուրեմն անտանելի պայմաններ են։ Ես չգիտեմ՝ ծառայության ղեկավարը տիրապետո՞ւմ է իրավիճակին ամբողջությամբ, թե՞ ոչ։ Ես ահազանգեր եմ ստացել, որ իրար ճնշում են խցակիցները, առողջական ու բուժման խնդիրներ կան, երբ օգնություն չի ցուցաբերվում առողջական խնդիրներ ունեցող ազատազրկվածներին։ Նրանց ուշադրություն չեն դարձնում, նրանց ձայնն այդ պատերից դուրս չի գալիս։ Բողոքում են հազար անգամ, հացադուլի են դիմում, բայց մեծ դժվարությամբ են հասնում այն բանին, որ տեղափոխվեն դատապարտյալնի հիվանդանոց։ Հացադուլներն ադմինիստրացիայի համար սովորական բան են դարձել»,-մանրամասնեց նա։
ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերի աճն իրավապաշտպանը պայմանավորում է երկրում տիրող իրավիճակի հետ.
«դուք տեսնում եք, Փաշինյանը ֆեյսբոքով ինչ ցուցումներ է տալիս։ Համակարգերն ամբողջությամբ խարխլվել են։ Վերահսկողություն չկա։ Ես չեմ կարող այս վիճակը կապել միայն Քրեակատորաղական ծառայության պետի հետ։ Արդարատության նախարարը խոսում է միայն Սահմանդրության փոփոխություններից, հասկանում ես, որ դա վարչապետին ծառայելու մղումն է, ոչ թե համակարգին ի նպաստ աշխատելը։ Նախարարը զբաղված է քաղաքական հարցերով։ Երկրում ստեղծված իրավիճակը քանդել, խարխլել է համակարգերը, որոնց վերաձևակերպելը շատ դժվար է լինելու։ Ոչ ոք իր տեղում չէ, ՔԿՀ-ներում մինչև հիմա տիրում են սովետական բարքերը, սուտը, կեղծիք է, կոծկելը, ամեն ինչ կալանավորի ու դատապարտյալի վրա բարդելը։ Այս պայմաններում ո՞նց կարող է համակարգը փոխվել։ Սրան էլ գումարած ավելացել է կալանավորների, դատապարտյալների թիվը։ Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բանտերը դատարկ են, իսկ հիմա տեղ ու դադար չկա»,-ընդգծեց Ժ. Ալեքսանյանը։