Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արա Աբրահամյանը պատրաստվում է առցանց համաժողով անցկացնել՝ ի պաշտպանություն եկեղեցու
Ռուսաստանի հայերի միությունն ի աջակցություն եկեղեցու պատրաստվում է առցանց համաժողով անցկացնել։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Ինձ զանգահարում են տարբեր երկրներից ու ասում են. «Պարոն Աբրահամյան, ո՞նց է հնարավոր նման բան»։ Ես պատրաստվում եմ Zoom-ի միջոցով համաժողով անցկացնել, քանի որ շատերը վախենում են Հայաստան գնալ։ Ես պատրաստվում եմ կազմակերպել համահայկական կոնֆերանս՝ ի պաշտպանություն եկեղեցու, որպեսզի յուրաքանչյուրը հայտնի իր կարծիքը։ Չի կարելի վախենալ»,-ասել է միության նախագահն ու հավելել, որ ինքն աջակցումէ Կաթողիկոսին։
Նրա կարծիքով, հավատացյալ մարդիկ չպետք է վախենան հանդես գալ ի պաշտպանությաւն եկեղեցու ու հնչեցնեն իրենց խոսքն այդ առումով։