Ինչո՞ւ է ԵՄ-ն սերտացնում կապերը Երևանի հետ և ի՞նչ է կորցնում Վրաստանը
Քաղաքական
21:26 16/07/2025

Ինչո՞ւ է ԵՄ-ն սերտացնում կապերը Երևանի հետ և ի՞նչ է կորցնում Վրաստանը

Վերջին տարիներին Եվրամիության և Հարավային Կովկասի երկրների՝ հատկապես Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատվում են հակադիր միտումներ։ Մի կողմից՝ Հայաստան-ԵՄ կապերը շարունակաբար ամրապնդվում են՝ ընդգրկելով նոր ոլորտներ, մյուս կողմից՝ Վրաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները գնալով սառչում են։ Քաղաքական ու ռազմավարական այս վերադասավորումները մեծապես ազդում են տարածաշրջանային առաջնահերթությունների վրա։

Եթե մինչև վերջերս Վրաստանը համարվում էր տարածաշրջանում ԵՄ-ի հուսալի գործընկերը, ապա այժմ այդ դերակատարումը կասկածի տակ է դրվում։ Այդ իսկ ֆոնին Հայաստանը դառնում է ավելի նախաձեռնող և շահագրգիռ կողմ՝ պատրաստ ընդլայնելու համագործակցությունը,-թեման հարցազրույցի տեսքով վերլուծում է jnews.ge-ն։

Վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների լավ դինամիկա է նկատվում, մեր հարցին, թե այս տեսանկյունից կարո՞ղ ենք խոսել Եվրամիության կողմից տարածաշրջանային առաջնահերթությունների աստիճանական վերանայման մասին, Բիլանիշվիլին պատասխանեց․

«Եթե երկու երկրներն էլ ցանկություն արտահայտող լինեին՝ Վրաստանը և Հայաստանը, պարզ է, որ այդ ժամանակ մենք առավել շատ զարգացում կունենայինք, բայց այս պահին կա միայն Հայաստանի ցանկությունը՝ լավ հարաբերություններ ունենալու Եվրամիության հետ, Վրաստանը նման ցանկություն չի արտահայտում, ընդհակառակը, հակասական վերաբերմունք ունի։ Դա բնական է, Եվրամիությունն այս դեպքում ոչինչ չի կարող անել, և բնականաբար, ով ուզում է լավ հարաբերություններ հաստատել իր հետ, նա տալիս է այդ հնարավորությունը, իսկ ով չի ուզում, չի կարող պարտադրել»։

Կարծիք կա, որ Եվրամիությունն այժմ փորձում է Հարավային Կովկասում այլընտրանքային հենարան ստեղծել։ Հարցին, թե արդյո՞ք Վրաստանը կորցրել է իր «կենտրոնական» դերը և կարո՞ղ է այն փոխարինվել Հայաստանով, նա կարծում է, որ այստեղ ոչ թե փոխարինելու մասին է, այլ ցանկություն արտահայտելու:

«Վրաստանի՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին ԵՄ անդամակցության հաստատման առաջարկվող պատուհանը Վրաստանի կառավարության կողմից ամբողջությամբ փակվել է և գործընթացը դադարեցվել է: «Վրացական երազանք»-ը պնդում է, որ 2030 թվականին Վրաստանը դառնալու է ԵՄ անդամ պետություն և դրա հետ մեկտեղ ոչ մի երկխոսություն տեղի չի ունենում, այսինքն՝ անհամատեղելի հայտարարություններ են հնչում և պարզ է, որ անդամակցության մասին հայտարարությունները սուտ են: Այս պահին բացի անդամակցության գործընթացից, հարաբերությունները սառեցված են մի շարք ոլորտներում, կլինի դա քաղաքական, տնտեսական թե այլ: Այս ամենին հակառակ տեսնում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զգալի ինտենսիվացում, բայց սա ես չեմ դիտարկում որպես փոխարինում, այլ քաղաքական պրոցես, երբ որևէ երկիր ցանկություն է հայտնում ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացում և դրա հետ մեկտեղ ԵՄ-ի օգուտը նրանում է, որ կավելանա ստաբիլ, դեմոկրատական և զարգացած երկրների թիվը»:

Ամբողջական հրապարակումը՝  սկզբնաղբյուրում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder