Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ». Շարմազանով
«Կարծում եմ, ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն, այնքան էլ՝ Եկեղեցին։
Թե բա՝ իմ համար Եկեղեցին սրբություն է»,- արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«2018-ին էլ Արցախն էր նրա համար սրբություն, 2019-ին էլ Ստեփանակերտում ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։
2020-ի աշնանն ասում էր՝ Թուրքիան ձգտում է ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանությունը, իսկ այսօր դարձել է թուրքական շահերի պաշտպանը։
2020-ի նոյեմբերին /պատերացմից հետո/ կապիտուլյանտն պնդում էր, որ պետք է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։
2021-ին էլ հայտարարում էր Արցախի «անջատում՝ հանուն փրկության» օպերացիայի մասին, բայց 2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։
Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»։
Ասելով որ լիներ, Հիտլերն էլ ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է։
Մի մարդու նման պետք է սատարել Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին այս հակազգային ռեժիմի հարձակումներից»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։