Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքական դատարանը Ստամբուլի նախկին, ընդդիմադիր քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուն դատապարտել է մեկ տարի ու ութ ամիս կալանքի՝ Ստամբուլի գլխավոր դատախազին «հրապարակային վիրավորելու ու սպառնալու» գործով։
Մեղադրող կողմը պահանջում էր յոթ տարվա ազատազրկում և պետական պաշտոններ զբաղեցնելու արգելանք, սակայն դատարանը դրան չի գնացել՝ հայտնում է AFP-ը։
Ի դեպ՝ 54 տարեկան Իմամօղլին համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդ՝ 2028 թվին կայանալիք նախագահական ընտրություններում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder