Կին նախարարին ոչինչ չի շփոթեցնում, քանի որ Աբովյան» քկհ-ում պատիժ են կրում այլ՝ երեխայով կանայք ևս
Իրավունք
22:27 16/07/2025

Կին նախարարին ոչինչ չի շփոթեցնում, քանի որ Աբովյան» քկհ-ում պատիժ են կրում այլ՝ երեխայով կանայք ևս

Մեղքը չհաստատված, միայն մեղադրանքի հիման վրա ութամսյա երեխայի հետ մորը կալանավորած, անառողջ պայմաններում երեխայի հիվանդությունը, հիվանդանոց տեղափոխելը, անչափահաս մյուս երկու երեխաներին առանց մայրական խնամքի թողնելը արդարադատության կին նախարար Սրբուհի Գալյանը նորմալ է ընդունել, որովհետև այն, ինչ նա գրել է, խոսում է նրա արժեքային համակարգի ու հանիրավի որոշման ներդաշնակության մասին. Խոսքը Լիանա Հարությունյանի մասին է.

«Այսօր այցելեցի «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ:

Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը:

Սիրելիներ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն ունի մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նշված հատվածում առկա է նաև խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով:

Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով:Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ մինչև երեք տարեկան երեխա ունեցող բոլոր կանանց տրվում են նաև երեխայի համար նախատեսված անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական հագուստ, իսկ նրանց հասանելի զբոսանքը տրվում է մասնաշենքի առջևի հատվածում գտնվող ոչ զբոսախցային բաց տարածությունում:

Պետության պարտականությունն է ապահովել անվտանգ միջավայր յուրաքանչյուր երեխայի համար, նույնիսկ՝ քրեակատարողական հիմնարկի պատերից ներս։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության ղեկավարի հետ քննարկեցինք երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը»;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder