Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՖԻՖԱ-ից հայտնել են՝ արդյոք ԱԱ-2026-ի խաղերը կդադարեցվեն եղանակային պայմանների պատճառով
ՖԻՖԱ-ի պատվիրակ Ալիշեր Նիկիմբաևը խոսել է ամպրոպների և անձրևների պատճառով աշխարհի ակումբային առաջնության խաղերի դադարեցման խնդրի մասին։ Այս խնդիրն ավելի արդիական է դառնում այն պատճառով, որ ազգային հավաքականների միջև աշխարհի առաջնությունը հաջորդ տարի անցկացվելու է ԱՄՆ-ում։
«Նման փոփոխությունները կարող են ազդել ամբողջ մրցաշարի օրացույցի վրա։ Ընդհանուր առմամբ, կան խնդիրներ և դժվարություններ, բայց լավ է, որ ՖԻՖԱ-ն մեկ տարի ունի 2026 թվականի Աշխարհի առաջնության կազմակերպման հետ կապված խնդիրները լուծելու համար», - Նիկիմբաևի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
euro-football.ru-ն գրում է, որ ԱՄՆ գործող օրենսդրության համաձայն, խաղը դադարեցվում է առնվազն 30 րոպեով, եթե կայծակը նկատվում է մարզադաշտից 12 մղոն շառավղով։ Աշխարհի ակումբային առաջնության որոշ խաղեր ձգվել են հիմնական ժամանակից երկու կամ նույնիսկ չորս ժամով ավելի։