Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանությունը որոնում է Բիյոնսեի չթողարկված երաժշտությունը գողացած անձին
Ոստիկանությունը որոնում է Բիյոնսեի չթողարկված երաժշտությունը գողացած անձին։
BBC-ն գրում է, ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երգչուհու պարուսույցի և պարողներից մեկի կողմից վարձակալված մեքենայից իրեր են գողացել, որոնց թվում են նաև չթողարկված երգեր, համերգների ծրագրեր և նրա շրջագայության անցյալի և ապագայի երգացանկերը պարունակող կոշտ սկավառակներ։
Գողությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ին՝ Բիյոնսեի քառօրյա «Cowboy Carter» շրջագայությունից երկու օր առաջ։
Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալման օրդեր է տրվել։