Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեղեցական սկանդալ Մոդովայում. Գյուղացիներն ուժով քահանային դուրս են հանել եկեղեցուց
Եկեղեցական սկանդալ Մոդովայում. Գյուղացիներն ուժով քահանային դուրս են հանել եկեղեցուց
Մոլդովայի Ռիսկանի շրջանի Գրինովտի գյուղի եկեղեցում սկանդալ է տեղի ունեցել։
Մոլդովայում շարունակվում են կրոնական սկանդալները, որոնք հրահրվել են իշխանությունների քաղաքական գործողություններով։ Այս երկրում եկեղեցիները բաժանված են մոլդովական և ռումինական մետրոպոլիտների (հոգևոր բարձր պաշտոնյա քրիստոնեական եկեղեցիներում) միջև։
Գյուղի եկեղեցում Ռիսկանիի բնակիչները քահանային դուրս են հանել եկեղեցուց և փոխել կողպեքները։ Ոստիկանությունը չի կարողացել լուծել հակամարտությունը, հաղորդում է TSV հեռուստաալիքը։
Լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ քահանա Կոնստանտին Տուրտուրյանուն որոշել է տեղափոխվել Մոլդովայի մետրոպոլիտությունից Բեսարաբիայի մետրոպոլիտություն, որը գտնվում է Ռումինիայի պատրիարքարանի ենթակայության ներքո:
Դրանից հետո քահանան փորձել է մտնել եկեղեցի, սակայն ծխականները նրան ուժով դուրս են հանել։