Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա ուղարկվող Patriot հրթիռներն արդեն ճանապարհին
Քաղաքական
10:43 16/07/2025
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա ուղարկվող Patriot հրթիռներն արդեն ճանապարհին

Ուկրաինա ուղարկվող Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներն արդեն ճանապարհին են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հուլիսի 16-ին Կիևի համար ՆԱՏՕ-ի կողմից նոր սպառազինության ծրագրի հրապարակումից օրեր անց։

«Դրանք արդեն ճանապարհին են»,-ասել է նա։

Նշենք, որ Ուկրաինան իր դաշնակիցներից, մասնավորապես Միացյալ Նահանգներից, լրացուցիչ հակաօդային պաշտպանություն է խնդրում, քանի որ Ռուսաստանը ակտիվացրել է իր հարձակումները ուկրաինական քաղաքների վրա։

Գերմանիայի կառավարության խոսնակը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ եվրոպացի դաշնակիցները բանակցություններ են վարում Ուկրաինային ավելի քան երեք Patriot համակարգերի մատակարարման շուրջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա ուղարկվող Patriot հրթիռներն արդեն ճանապարհին