Կալանք՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդին
Քաղաքական
23:18 16/07/2025

Կալանք՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդին

Թուրքական դատարանը Ստամբուլի նախկին, ընդդիմադիր քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուն դատապարտել է մեկ տարի ու ութ ամիս կալանքի՝ Ստամբուլի գլխավոր դատախազին «հրապարակային վիրավորելու ու սպառնալու» գործով։

Մեղադրող կողմը պահանջում էր յոթ տարվա ազատազրկում և պետական պաշտոններ զբաղեցնելու արգելանք, սակայն դատարանը դրան չի գնացել՝ հայտնում է AFP-ը։

Ի դեպ՝ 54 տարեկան Իմամօղլին համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի  գլխավոր հակառակորդ՝ 2028 թվին կայանալիք նախագահական ընտրություններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալանք՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդին