«Հրապարակ». Իշխան Սաղթելյանի և Գառնիկ Դանիելյանի հարցը հետաձգել են. ԱԺ-ն երեկվանից գնաց արձակուրդ
Օրվա մամուլ
08:18 16/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Իշխան Սաղթելյանի և Գառնիկ Դանիելյանի հարցը հետաձգել են. ԱԺ-ն երեկվանից գնաց արձակուրդ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ-ն երեկվանից գնաց արձակուրդ, պատգամավորները 30 աշխատանքային օր` հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը, կհանգստանան։ Չնայած իշխանությունը մտադիր էր մինչև արձակուրդ գնալը Սրբազանի «հեղաշրջման» գործով անձեռնմխելիությունից զրկել նաև Իշխան Սաղաթելյանին ու Գառնիկ Դանիելյանին, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց հարցը հետաձգել են, կանդրադառնան ըստ նպատակահարմարության, բայց ոչ շուտ, քան սեպտեմբերին։

Առանց այն էլ հանրությունը բզկտված է, ուստի նոր քարոզչական դոզան կկիրառեն թեժ աշնանը։ Սակայն Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, կաթողիկոսի հարցում չի ուզում նահանջել, «նեղ կռուգում» ասել է, որ մինչև օգոստոսի վերջ պետք է լուծել «Կտրիճ Ներսիսյանին պաշտոնազրկելու հարցը» և տեղապահ նշանակել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Իշխան Սաղթելյանի և Գառնիկ Դանիելյանի հարցը հետաձգել են. ԱԺ-ն երեկվանից գնաց արձակուրդ