900 հազար դոլարանոց այգու փշրվող սալիկները. Քաղաքապետարանին հիմարացնո՞ւմ են, թե՞ քաղաքապետարանը ստում է
Իրավունք
13:42 16/07/2025
Հայաստան

900 հազար դոլարանոց այգու փշրվող սալիկները. Քաղաքապետարանին հիմարացնո՞ւմ են, թե՞ քաղաքապետարանը ստում է

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ այգու հետ կապված խնդիրները, թերությունները ոչ լուծվում են, ոչ վերանում։ Ավելի վաղ այս այգին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց չորացած տույաների պատճառով։

Այժմ հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը քաղաքային իշխանությունների ու հասարակության ուշադրությունը հրավիրում է այգու փշրվող սալիկների վրա։ Չնայած այդ փոքրիկ այգու կառուցման համար հսկայական միջոցներ են ծախսվել՝ մոտ 900 հազար դոլար, սակայն սալիկներն անորակ են, ճաքում են, փշրվում ու կոտրվում։ Խնդրի բարձրաձայնումից հետո Չախոյանը հարցմամբ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ շինարարը սեփական միջոցներով փոխել է դրանք։

Հարցման պատասխանը ստանալուց հետո այգի այցի ընթացքում ակտիվիստը ցույց է տալիս, որ կապալառուն փոխել է միայն իր կողմից անցած անգամ ցույց տված սալիկները։ 

«Տրամաբանական հարց՝ եթե Երևանի քաղքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ՝ ըստ օրենքի, շինարարին չի պարտադրում, որ փշրվող անորակ սալիկները փոխարինի նոր, որակյալ սալիկներով։ Փոխարենը՝ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ամենի վրա»,-նշել է նա։

Հետաքրքիր է՝ շինարարն է քաղաքապետարանին խաբել, թե՞ քաղաքապետարանն է ուզում հասարակությանը խաբել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
900 հազար դոլարանոց այգու փշրվող սալիկները. Քաղաքապետարանին հիմարացնո՞ւմ են, թե՞ քաղաքապետարանը ստում է