28 տարի հետախուզվող արմավիրցի կնոջը հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
Իրավունք
10:03 17/07/2025
Հայաստան

28 տարի հետախուզվող արմավիրցի կնոջը հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
28 տարի հետախուզվող արմավիրցի կնոջը հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում